Նախկին դատավոր, այժմ` Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունին և նրա կինը` Մանե Ռշտունին, համեստ եկամուտների տեր են ըստ` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների 2013 թվականի տարեկան հայտարարագրի:
Մասնավորապես` Վազգեն Ռշտունին 2013 թվականի սկզբում իր հաշվին ունեցել է 20.000.000 դրամ և 39.000 դոլար, իսկ տարվա վերջում` 22.000.000 դրամ և 41.000 դոլար:
Նա տարվա ընթացքում ունեցել է 5.920.041 դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:
Վազգեն Ռշտունու կինը` Մանե Ռշտունին, 2013 թվականի ընթացքում ունեցել է 3.000.000 դրամ և 10.000 դոլար: Այս դրամական միջոցներին տարվա վերջում ավելացել է միայն 500.000 դրամ:
Լուսանկարը` court.am-ի