Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի ՝ 10.000դրամի չափով:
Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի` 30. 000 դրամի չափով:
Նույն օրենսգրքի համաձայն` երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի ՝ 50.000 դրամի չափով, իսկ երթևեկության սահմանված արագությունը 51 կմ/ժ-ով և ավելի գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով՝ 70 հազար դրամ: