Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին,  Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցած հերթական դատական նիստում Ռուբեն Վարդանյանը  կոնֆիդենցիալ հանդիպում է խնդրել իր փաստաբան Աբրահամ Բերմանի հետ։ Այս մասին Iravaban.net-ը  տեղեկանում  է ադրբեջանական ԶԼՄ-ներից։

Ընդմիջումից հետո Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է մեկ այլ միջնորդություն՝ հայտարարելով փաստաբան Աբրահամ Բերմանից հրաժարվելու մասին։ Այս միջնորդությունը նույնպես բավարարվել է։ Իր միջնորդությունը հիմնավորելիս Ռուբեն Վարդանյանը նշել է, որ հրաժարվում է փաստաբանի ծառայություններից, քանի որ դժգոհ է այսպես կոչված «դատավարության» ընթացքից։

Դատական ​​նիստը  կշարունակվի հոկտեմբերի 28-ին։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել