Կոնտրա ընկերությունների խումբը շարունակում է ամենօրյա ռեժիմով ապահովել ընկերության փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վարույթում գտնվող բոլոր դատական գործերի պատշաճ վարումը

Ինչպես տեղեկանում է Iravaban.netը Կոնտրա ընկերությունների խումբ ՍՊԸ-ից, ընկերության տնօրեն Արայիկ Ներսիսյանը տարածել է հայտրարություն ուղղված իր վստահորդներին։

«Հարգելի վստահորդներ,

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Կոնտրա ընկերությունների խմբի հիմնադիր, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ներկայումս գտնվում է կալանքի տակ՝ ակնհայտորեն ոչ իրավաչափ մեղադրանքով, որը չունի որևէ իրավական հիմնավորում: Այս պահին պաշտպանական խումբն իրականացնում է բոլոր հնարավոր օրինական գործողությունները, որպեսզի Ալեքսանդր Կոչուբաևը որքան հնարավոր է շուտ հայտնվի ազատության մեջ և կարողանա վերադառնալ իր մասնագիտական գործունեությանը:

Չնայած այս մտահոգիչ իրավիճակին, տեղեկացնում ենք, որ Կոնտրա ընկերությունների խումբը շարունակում է ամենօրյա ռեժիմով ապահովել ընկերության հիմնադիր, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վարույթում գտնվող բոլոր քրեական, քաղաքացիական և վարչական դատական գործերի պատշաճ վարումը: Մեր փաստաբանները երաշխավորում են նույն որակյալ և բարեվարք փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցումը, ինչը մինչ այժմ ապահովվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կողմից:

Խնդրում ենք բոլոր վստահորդներին կապ հաստատել մեզ հետ՝ այցելելով մեր գրասենյակ (Երևան, Բայրոնի 10, 32-րդ տարածք), կապվելով էլ. փոստով՝ [email protected] կամ զանգահարելով 097 203520 հեռախոսահամարով: Մենք պատրաստ ենք պատասխանել Ձեր հարցերին և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Ձեր գործերի ընթացքի վերաբերյալ»,- ասված հայտարարությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել