Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որով տեղեկացնում է, որ ժամկետային ծառայության ժամկետը կկրճատվի 2026 թվականի հունվարի 1-ից։

Ավելի վաղ Iravaban.net-ը տեղեկացրել էր, որ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համապատասխան նախագիծ։  Օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից:

«2026 թվականի հունվարի մեկից՝ ձմեռային զորակոչից, Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1,5 տարի»,- ամփոփել է վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել