Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց։ Կալանքի միջնորդությունը քննել և բավարարել է  Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանից։ Տեղեկությունը հաստատեցին նաև Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան ոստիկանները շրջապատել էին Գյումրու համայնքապետարանը և ձերբակալել քաղաքապետին և ևս 7 անձի։ Հակակոռուպցիոն  կոմիտեի տեղեկացմամբ  համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել իրենց մոտ քննվող վարույթի շրջանակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել