Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը չբավարարեց Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60–ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասնին տեղեկացնում է Iravaban.net–ը։
Նրա նկատմամբ ընտրվեց խափանման միջոց տնային կալանքը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի իրավապահ համակարգի ներկայացուցիչները խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնսրհ Տեր Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանի և Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում, 10-ից ավելի հոգևորականներ և աշխատակիցներ բերման էին ենթարկվել, կան ձերբակալվածներ։