Գլխավոր դատախազի հրամանով հաստատվել է դատախազության ներքին աուդիտի կոմիտեի նոր կազմը. Կոմիտեի նախագահ է նշանակվել Աննա Վարդապետյանը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է N 81-Լ հրամանը, որով հաստատվել է Հայաստանի Հանրապետության դատախազության ներքին աուդիտի կոմիտեի նոր կազմը: Այս մասին տեղեկացնում է Iravaban.netը հղում կատարելով ՀՀ դատախազությանը։

Համաձայն հրամանի՝ կոմիտեի կազմում ընդգրկվել են յոթ անդամ, այդ թվում՝

  • Աննա Վարդապետյան – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ (կոմիտեի նախագահ)
  • Եդիազար Ավագյան – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ (կոմիտեի անդամ)
  • Մհեր Ափրիկյան – Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղար (կոմիտեի անդամ)
  • Լալա Բեզոյան – Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ (կոմիտեի անդամ)
  • Վահե Հովհաննիսյան – Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ (կոմիտեի անդամ)
  • Ռուբեն Առաքելյան – Հայաստանի Հանրապետության դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետ (կոմիտեի անդամ)
  • Դավիթ Հարությունյան – «Գլոբ Աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (կոմիտեի քարտուղար)

Ուշագրավ է, որ կոմիտեի կազմում ներգրավվել է նաև մասնավոր ընկերության ղեկավար՝ «Գլոբ Աուդիտ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Հարությունյանը, ով ստանձնել է կոմիտեի քարտուղարի պարտականությունները:

Հրամանով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ գլխավոր դատախազի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի N 78-Լ հրամանը:

Նոր հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: Հրամանի կատարման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը, – տեղեկացնում է Iravaban.netը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել