Biglemon-ը կեղծել է ընկերության աշխատողների ստորագրությունները. «Ժամանակ»

Ինտերնետ ակցիաներով զբաղվող Biglemon ընկերությունը մի քանի  աշխատակիցների ամիսներով աշխատեցրել Էր և չէր վարձատրել, բացի այդ՝ խախտել էր նաև նրանց մի շարք աշխատանքային իրավունքներ՝ չէր գրանցել, աշխատանքից ազատելուց էլ վերջնահաշվարկ չէր տվել։

Այս մասին գրում է «Ժամանակ»  օրաթերթը:

Ընկերության երեք աշխատողներ՝ Դիանա Սիմոնյանը, Իրինա Ալավերդյանը եւ Լուսինե Վարդանյանը, իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել էին Աշխատանքի պետական տեսչություն։

Օրաթերթի փոխանցմամբ՝ Տեսչությունը վարչական վարույթ էր հարուցել, մեկ նիստ արդեն իսկ կայացել էր, որին պատասխանող կողմն այդպես էլ չէր ներկայացել։

Երեկ, սակայն, տեսչությունում լրացուցիչ լսումներ էին նշանակվել, որի ժամանակ քննվեցին Biglemon-ի տնօրեն Ռաֆայել Կանեցյանի ներկայացրած առարկությունները։

Ըստ այդ առարկությունների՝ Լուսինե Վարդանյանը իբր իրենց ընկերությունում աշխատել է ոչ թե որպես կոմերցիոն տնօրեն, այլ որպես վաճառքի մենեջեր՝ այն դեպքում, երբ Լուսինե Վարդանյանը տեսչությանը ներկայացրեց ընկերության կողմից իրեն տրված այցեքարտը, որտեղ հստակ նշված է, որ վերջինս ընկերությունում աշխատում է որպես կոմերցիոն տնօրեն։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել