Նոր գործընկերություն կայուն զարգացման համար․ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյան

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի և Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման Հայաստանյան ներկայացուցչության միջև ստորագրեցինք համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել եմ գործընկերոջս, Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Էրիկ Բոթչերի հետ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Համագործակցությունը կկատարվի «Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում» (SAFER) նախաձեռնության շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով։

Այս նախաձեռնության նպատակն է աջակցել ՀՀ Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում 300 խոցելի, կանանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունների՝ ներդրումներ կատարելու էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների մեջ։

Աջակցության միջոցառումները ներառում են․

  • տների էներգետիկական աուդիտ,
  • տների ջերմամեկուսացում,
  • արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում,
  • արևային ջրատաքացուցիչների տեղադրում,
  • էներգաարդյունավետ վառարանների տրամադրում։

Վստահ եմ, որ այս համագործակցությունը կնպաստի համայնքների կլիմայական կայունության ամրապնդմանը, էներգախնայողությանը և սոցիալ-տնտեսական զարգացմանը», – ասված է գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել