Նոտարական գրասենյակները նոտարական գործողությունների համար գանձում են պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափերով։ Ստորև ներկայացվում են հիմնական դրույթները․
Անշարժ գույքի հետ կապված պայմանագրերի վավերացում
- Օտարում (բացառությամբ նվիրատվության)
- Գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասեր կամ տնամերձեր, ինչպես նաև պետական կամ համայնքային հողամասեր – բազային տուրքի 50%-ի չափով
- Այլ անշարժ գույք – բազային տուրքի 5-ապատիկի չափով
- Օգտագործման պայմանագրերի (վարձակալություն, անհատույց օգտագործում, ռենտա և այլն) վավերացում
-
- Գյուղատնտեսական նշանակության հողամասեր, տնամերձեր, պետական/համայնքային հողեր, հանրակացարաններ – բազային տուրքի 50%-ի չափով
- Բնակարաններ – բազային տուրքի 100%-ի չափով
- Այլ անշարժ գույք – բազային տուրքի 5-ապատիկի չափով
- Հիփոթեք և կոշտ գրավ
-
- Բնակելի և գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի բացառությամբ – բազային տուրքի 100%-ի չափով
- Գյուղատնտեսական հողամասեր, տնամերձեր և բնակելի նշանակության գույք – բազային տուրքի 50%-ի չափով
- Միավորում և բաժանում (գյուղատնտեսական հողեր, տնամերձեր, այգեգործական հողեր) – բազային տուրքի 50%-ի չափով
- Այլ պայմանագրեր – բազային տուրքի կրկնապատիկի չափով
- Էլեկտրոնային պայմանագրեր (էլեկտրոնային եղանակով) – բազային տուրքի 50%-ի չափով
Տրանսպորտային միջոցների օտարում և լիազորագրեր
- Օտարում (բացառությամբ նվիրատվության)
- Առաջին հերթի ժառանգներին – բազային տուրքի կրկնապատիկի չափով
- Երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին – բազային տուրքի եռապատիկի չափով
- Այլ անձանց – բազային տուրքի հնգապատիկի չափով
- Տնօրինման լիազորագրեր
- Առաջին հերթի ժառանգներին – բազային տուրքի չափով
- Երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին – բազային տուրքի հնգապատիկ
- Այլ անձանց – բազային տուրքի 20-ապատիկ
- Վերալիազորման իրավունքով լիազորագրեր
- Առաջին հերթի ժառանգներին – բազային տուրքի չափով
- Այլ անձանց – բազային տուրքի 30-ապատիկ
Ժառանգություն և նվիրատվություն
- Կտակների վավերացում – բազային տուրքի կրկնապատիկ
- Ժառանգության իրավունքի վկայագրեր և նվիրատվության պայմանագրեր
- Առաջին հերթի ժառանգներին – բազային տուրքի կրկնապատիկ
- Երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին – բազային տուրքի եռապատիկ
- Այլ անձանց – բազային տուրքի հնգապատիկ
- Կտակակատարի լիազորությունների վկայագիր – բազային տուրքի չափով
- Ժառանգական գույքի պահպանման միջոցառումներ – բազային տուրքի կրկնապատիկ
Լիազորագրեր
- Անշարժ գույքի տնօրինման լիազորագրեր – բազային տուրքի եռապատիկի չափով
- Շարժական գույքի տնօրինման լիազորագրեր (բացառությամբ ավտոմեքենաների) – բազային տուրքի կրկնապատիկի չափով
- Գույքային իրավունքների կառավարման լիազորագրեր – բազային տուրքի չափով
- Այլ լիազորագրեր – բազային տուրքի 50%-ի չափով
Փաստաթղթերի վավերացում
- Թարգմանության յուրաքանչյուր էջի իսկության վավերացում – բազային տուրքի 50%-ի չափով
- Պատճենների և քաղվածքների յուրաքանչյուր էջի իսկության վավերացում – բազային տուրքի 30%-ի չափով
- Ստորագրությունների իսկության վավերացում (նաև թարգմանչի ստորագրության) – բազային տուրքի 50%-ի չափով
Այլ նոտարական գործողություններ
- Գրավի պայմանագրեր (բացառությամբ հիփոթեքի կամ կոշտ գրավի) – բազային տուրքի կրկնապատիկ
- Գրավառուի և գրավատուի համաձայնություն՝ առանց դատարան դիմելու – բազային տուրքի հնգապատիկ
- Կատարողական մակագրության թերթ տալու համար – բազային տուրքի հնգապատիկ
- Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում (ազգակցական կապեր, խնամք, ծնունդ, ամուսնություն, ժառանգություն և այլն) – բազային տուրքի կրկնապատիկ
- Գույքի նկատմամբ իրավունքի նախնական նշման ծանուցում – բազային տուրքի չափով
- Քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում նոտարական գրասենյակում ստորագրության վավերացում – յուրաքանչյուր ստորագրության համար բազային տուրքի 10%
- Այլ նոտարական գործողություններ – բազային տուրքի կրկնապատիկ
- Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։