Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սեպտեմբերի 29-ին Ֆրունզեի փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։
Վերջինս սեպտեմբերի 10-ից միջազգային մակարդակով հետախուզվում էր Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ անձի առևանգման և պատանդ վերցնելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։