Փոփոխությունները կնպաստեն քաղաքացիություն չունեցող անձանց թվաքանակի կրճատմանը

ՀՀ կառավարությունն առաջարկում է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են ՄԱԿ-ի «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961թ. կոնվենցիայի պահանջներից:

ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակը հետազոտել և գնահատել է մեր երկրում գործող օրենքը, որը, ըստ գնահատականի, ներառում է միջազգային իրավունքի մի շարք կարևորագույն սկզբունքներ, որոնք միտված են ապաքաղաքացիությունից խուսափելուն:

Դրանցից են քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքը, իրենց քաղաքացիությունը զավակներին փոխանցելու հարցում տղամարդկանց և կանանց իրավահավասարությունը և այլն: Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն քաղաքացիություն չունեցող անձանց թվաքանակի կրճատմանը:

Ւրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել