ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնում է, որ շուտով կունենանք «Հիշատակի և խոնարհումի օր», այս մասին Iravaban․net-ը տեղեկանում է պատգամավորի ֆեյսբուքյան էջից։
«Սիրելի ընկերներ, հարազատներ, գործընկերներ և իհարկե բախտակից ծնողներ, հայտնում եմ, որ ես և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացնում ենք մի նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես «Հիշատակի և խոնարհումի օր»:
Վերջապես մենք կունենանք հատուկ օր, որը նվիրված կլինի բոլոր ժամանակներում Հայաստանի համար զոհված ռազմիկների, զինվորների, աշխարհազորայինների հիշատակին։ Կխոնհարվենք նրանց բոլորի առաջ և հարգանքի տուրք կմատուցենք։
Ըստ նախագծի` այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ, կնշենք և կտոնենք Բանակի օրը:
Մենք կկապենք մեր երկնային բանակը երկրայինի հետ երկօրյա, նախ հիշատակի և խոնհարումի, ապա հաջորդ օրը տոնական արարողություններով։
Հավերժ փառք մեր նահատակներին»,- նշել է Գեղամ Նազարյանը: