Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26-27 աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշի հետ:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում ՀՀ կառավարությունից։