Թմրամոլության դեմ Շիրակի քրեական ոստիկանների պայքարի հերթական մի դրվագ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Գյումրու Դանիելյան փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերում, օգտագործում և պահում է թմրամիջոց։
Տեղեկությունն իրացվեց սեպտեմբերի 22-ին: Ժամը 15-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տնակին կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով և մետաղյա տարայով մարիխուանա` ընդհանուր շուրջ 40 գրամ:
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել