Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է հասարակության ակտիվ ներգրավվածությունն ու աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը Ժողովրդավարության չորրորդ ֆորումի շրջանակում ելույթ է ունեցել «Նոր մոտեցումներ կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով պանելային քննարկմանը:

Անդրադառնալով ժողովրդավարության կայացման և պահպանման գործում հակակոռուպցիոն պայքարի կարևորությանը՝  Արթուր Նահապետյանը նշել է, որ ժողովրդավարական համակարգերում գործող ինստիտուցիոնալ մեխանիզմները, այդ թվում՝ օրենքի գերակայությունը, ազատ մամուլը և քաղաքացիական մասնակցությունն արդեն իսկ ստեղծում են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար:

Արթուր Նահապետյանը կարևորել է հասարակության ակտիվ ներգրավվածությունն ու աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում, որի վկայությունն են նաև քաղաքացիներից ամենօրյա ռեժիմով ստացվող բազմաթիվ դիմում-հաղորդումները, որոնց հիման վրա ձեռնարկվող ստուգողական միջոցառումներով շատ դեպքերում կոնկրետ արդյունքներ են արձանագրվում:

Ելույթի ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշեց,-«Մեր քաղաքացիները հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում ներգրաված են ազդարարման ինստիտուտի միջոցով և նորից կարելի է ասել ամենօրյա ռեժիմով մենք ստանում ենք այդպիսի անսահման հաղորդումներ և այդ կապակցությամբ կատարվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, շատ դեպքերում ունենում ենք կոնկրետ տեսանելի արդյունքներ»։

Ֆորումին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ: Միջոցառումը կազմակերպվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից:

Միջոցառումը կազմակերպվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել