Սեպտեմբերի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը և «Տավուշ» հայրենակցական միությունը նշելու են տավուշեցիների ամենասպասված ու խորհրդանշական տոներից մեկը՝ Վարագա Սուրբ Խաչի տոնը։
Iravaban.net-ը տեղեկանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմից։
Այս տարվա տոնախմբությունը լինելու է հատկապես հիշարժան:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեծ հանդիսությամբ Նոր Վարագավանք կտեղափոխվի Քրիստոսի Խաչափայտի մասունքը։
Ժամը 11:00-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Ավարտին կկատարվի անդաստանի կարգ, և Խաչափայտի մասունքով կօրհնվի պատմական Տավուշի չորս ծագը։
Այնուհետև վանքին հարող տարածքում կմեկնարկի «Տավուշ» հայրենակցական միության կազմակերպած մշակութային միջոցառումը։
Տոնական համերգով հանդես կգան «Հորովել» համույթը, ինչպես նաև Բերդի տարածաշրջանի մշակութային խմբերը։
Կկատարվի նաև մատաղի օրհնության կարգ և մատուցում։