Բայց լավ է, որ գիտակցել են, որ ընտրություններով ունեն զրո շանս. Արայիկ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանին

Այսօր աչքովս ընկավ մի տեսանյութ, որում Սերժ Սարգսյանը Հայաստանում իշխանափոխության երկու տարբերակ է նշում՝ իմպիչմենտ և Նեպալի օրինակը: Iravaban.netը տեղեկանում է Արայիկ Հարությունյան ֆեյսբուքյան էջից։

«Ուրեմն փոխանակ սա գնա ամեն օր տասը մոմ վառի, որ վարչապետ Փաշինյանն ու հեղափոխության մասնակիցները 2018-ի հեղափոխության ժամանակ և դրանից հետո մի սանտիմետր չշեղվեցին ոչ բռնի, խաղաղ գործողությունների սկզբունքից, եկել է Նեպալի օրինակ է բերում:

Հ.Գ. Բայց լավ է, որ գիտակցել են, որ ընտրություններով ունեն զրո շանս», – նշում է Արայիկ Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել