Հայաստանում երբևէ կառավարող, Կառավարության մաս կազմող ՈՉ ՄԻ ուրիշ կուսակցություն չի ունեցել այս աստիճանի թափանցիկություն. Վահագն Ալեքսանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտարարություբ է տարածել Վարչության և Վերահսկող հանձնաժողովի ընտրությունների մասին։
այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՔՊ կուսակցությունւց։
«ՔՊ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի ընտրությունների մասին.
Ընտրությունները ոչ միայն ժողովրդավարական էին, լավն էին, թափանցիկ էին, այլ ուղղակի էտալոնային էին Հայաստանի կուսակցական միջավայրում։
Ընտրությունների մեկնարկի վայրկյանից մինչև հաշվարկի ամենավերջին վայրկյանը ամեն ինչ հեռարձակվել է ուղիղ եթերով։
Յուրաքանչյուր քաղաքացի կարող էր ուղիղ եթերում տեսնել ու հաշվել քանի հոգի մտավ ընտրատեղամաս, քանի քվեաթերթիկ օգտագործվեց։ Հաշվարկի ժամանակ էլ կարող էր տեսնել քվեատուփից դուրս եկող յուրաքանչյուր քվեաթերթիկ՝ վրայի բոլոր նշումներով։ Հատուկ էնտուզիաստները կարող էին նույնիսկ ամեն քվեաթերթիկը հանելուց հետո «ստոպ» սեղմել, դրա վրայի նշումներն անցկացնել թղթի վրա ու այդպիսով ինքնուրույն հաշվարկ կատարել։
Հայաստանում երբևէ կառավարող, Կառավարության մաս կազմող ՈՉ ՄԻ ուրիշ կուսակցություն չի ունեցել այս աստիճանի թափանցիկություն։
Սրանք ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ընտրություններ էին։ Իսկ թե ինչու՞ ընդդիմադիր խոշոր կուսակցությունների մեծ մասը սրա կեսի կեսի կեսի կեսի չափ թափանցիկություն չեն ապահովում իրենց ղեկավար մարմինների ընտրությունների ժամանակ, կարծում եմ՝ արժեհամակարգային հարց է»,- ասված է հայտարարության մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել