Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է, որ Պրոբացիայի ծառայության ընթացքում կոչումներ շնորհելիս հաշվի առնվեն նաև պետական այլ ուժային կառույցներում ստացած կոչումները և ծառայության տարիները։ Սա նպատակ ունի լրացնել գործող համակարգում առկա բացը։
Օրինագծով նախատեսվում է նաև, որ պրոբացիայի ծառայողներին, որպես խրախուսանք, կարող է շնորհվել իրենց պաշտոնին համապատասխան կոչումից մեկ աստիճանով բարձր կոչում՝ բացառությամբ արդարադատության գնդապետի։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և առաջարկել օրինագիծը ներառել առաջիկա նիստերի օրակարգում։
Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։