Դիլիջանի թունելը երթևեկության համար ժամանակավորապես փակ կլինի

Դիլիջանի թունելը երթևեկության համար ժամանակավորապես փակ կլինի։ Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է Ճանապարհային դեպարտամենտից։
Հայտարարության մեջ ասված է․
Գծանշման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին՝ ժամը 21.00-ից մինչև առավոտյան 06.00, Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։
Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել