Էմանուել Մակրոնը հաստատել է, որ սեպտեմբերի 22-ին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում Ֆրանսիան կճանաչի Պաղեստինը։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Ֆրանսիայի նախագահի X սոցիալական էջի գրառումից։
«Զրուցել եմ Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասի հետ… Նախագահ Աբբասին հաստատել եմ երկուշաբթի օրը Նյու Յորքում Պաղեստին պետությունը ճանաչելու իմ մտադրությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ այս որոշումը համահունչ է տարածաշրջանի համար խաղաղության ավելի լայն ծրագրին։
Ֆրանսիայի նախագահը դեռևս հուլիսին էր հայտարարել Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին։