ԻՀԱ փոխնախագահ Մարատ Ատովմյանը մասնակցել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 40-ամյակին նվիրված միջոցառմանը

Ստրասբուրգում կայացավ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 40-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, ԱՏՈՎՄՅԱՆ իրավաբանական և խորհրդատվական ընկերության տնօրեն, փաստաբան, դասախոս, միջազգային փորձագետ Մարատ Ատովմյանը։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղարը, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ելույթներին հաջորդեց Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պատմությանն ու նվաճումներին նվիրված տեսաֆիլմի դիտումը, որից հետո տեղի ունեցավ անկախ փորձագետների խմբի նախկին և ներկա նախագահներին շքանշանների հանձնման արարողությունը։

]
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել