Ովքե՞ր կարող են ստանալ
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն․
- նորածնի ծնողը,
- որդեգրողը,
- խնամակալը։
Նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նորածինը հաշվառված են ՀՀ-ում և գտնվում են ՀՀ տարածքում (օրենքով սահմանված բացառություններով):
Հատուկ դեպքեր
- Եթե երեխայի ծնունդը գրանցվել է օտարերկրյա պետությունում, նպաստը կարող է նշանակվել, եթե ծնողը և երեխան հաշվառված են և գտնվում են ՀՀ-ում։
- Օտարերկրյա քաղաքացի ծնողը կարող է ստանալ նպաստ, եթե․
- երեխան հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեով,
- ծնողը և երեխան գտնվում են ՀՀ-ում,
- ծնողը վերջին երեք տարին անընդմեջ հաշվառված է ՀՀ-ում,
- օտարերկրյա պետությունում ծննդյան կապակցությամբ նպաստ չի նշանակվել։
ՀՀ դիվանագիտական ծառայության աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին նպաստը նշանակվում է, եթե եթե երեխայի ծննդի պետական գրանցում իրականացրել է ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինը։
Ո՞ր դեպքերում նպաստը չի տրվում
Ծնողը կորցնում է նպաստի իրավունքը, եթե․
- հրաժարվում է երեխայից,
- երեխային տեղավորում է մանկատանը կամ սոցիալական պաշտպանության կազմակերպությունում,
- երեխան որդեգրվում է,
- երեխան ճանաչվում է առանց ծնողական խնամքի մնացած։
Երեխայի խնամակալին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է անկախ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունենալու հանգամանքից:
Նպաստի չափը
- Առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 300,000 դրամ։
- Երրորդ և չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1,000,000 դրամ։
- Հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1,500,000 դրամ։
- Եթե միաժամանակ ծնվում է մեկից ավելի երեխա, նպաստի չափը յուրաքանչյուրի համար սահմանվում է՝ ըստ ամենաբարձր կարգաթիվ ունեցողի։
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը`
- երրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,
- չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,
- հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ.
Դիմելու կարգը
- Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
- Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է տվյալները և ընդունում որոշում։
- Մերժման դեպքում դիմողը 5 աշխատանքային օրվա ընթացքում ստանում է գրավոր ծանուցում։
- Դիմելու վերջնաժամկետը՝ երեխայի ծննդյան ամսվանից հետո 12 ամիս։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։