Քննարկման է դրվել «ավելացված շաքարով սննդամթերքի» վաճառքի սահմանափակման օրենսդրական նախաձեռնություն

e-draft հարթակում հանրային քննարկման են ներկայացվել  երկու օրենքների նախագծեր․

  • «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,
  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին։

Նախագծերով առաջարկվում է սահմանել

  • «Ավելացված շաքարով սննդամթերք» հասկացությունը՝ որպես այնպիսի սննդամթերք, որոնց բաղադրության առավել մեծ մասնաբաժին ունեցող երեք բաղադրիչներից մեկը շաքար է կամ որոնց բաղադրության մեջ առկա է քաղցրացուցիչ (բացառությամբ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված հատուկ նշանակության սննդամթերքի),
  • Արգելել այդպիսի սննդամթերքի վաճառքը մանկապարտեզներում, դպրոցներում և մանկապատանեկան սպորտային կազմակերպություններում գործող առևտրի օբյեկտներում։

 Միևնույն ժամանակ առաջարկվում է սահմանել նաև վարչական պատասխանատվություն

  • Արգելքի խախտման դեպքում վաճառողը կպատժվի նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանքով,
  • Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ տուգանքը կկազմի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը։

Նախագծերը նախատեսում են ուժի մեջ մտնել պաշտոնական հրապարակումից վեց ամիս անց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել