Օրինապահ վարքագծի համար կալանավորված անձի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները.
1) շնորհակալության հայտնում.
2) զբոսանքի տևողության ավելացում մինչև երեք ժամ` մինչև քսան օր ժամկետով.
3) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում.
4) կիրառվող տույժի վաղաժամկետ դադարեցում:
Հոդվածով սահմանված խրախուսանքի միջոցներից բացի, ներքին կանոնակարգով կարող են սահմանվել խրախուսանքի այլ միջոցներ ևս:
Սահմանված խրախուսանքի միջոցները կիրառվում են կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ:
Ո՞ր դեպքում կալանավորվածների նկատմամբ կարող է կիրառվել խրախուսանքի միջոցներ
![](/banner/BeFree24_Web-Banners_840x90 (1).png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2013/11/img_5890-copy.jpg)