Եվրոպացի պաշտոնյաների մի խումբ սեպտեմբերի 8-ին կայցելի ԱՄՆ, որպեսզի ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկի Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշման տարբեր ձևեր կիրառելու հարցը, այդ թվում՝ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ավելի վաղ զրուցել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։
Դոնալդ Թրամփն իր հերթին պլանավորել էր ամռանը պատժամիջոցներ կիրառել, եթե խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց չգրանցվի, սակայն նա դա չարեց և փոխարենը օգոստոսի 15-ին Ալյասկայում գագաթնաժողով անցկացրեց Վլադիմիր Պուտինի հետ։