Երեկ՝ օգոստոսի 11-ին, կեսգիշերին մոտ, Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող ճանապարհին Սպիտակի հրշեջ-փրկարարները հայտնաբերել են երեք մոլորված քաղաքացիների՝ դեմքի եւ գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով։
ԲԿ-ից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները նրանց մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։
Համալիր հետազոտությունների արդյունքում նրանց մոտ արձանագրվել են գլխի շրջանում պատռված վերքեր և այլ վնասվածքներ։
Հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են, հայրը, մայրն ու որդին՝ Գեղարքունիքի մարզից, ովքեր եկել էին Սուրբ Հովհաննես մատուռ ուխտագնացության, իսկ վնասվածքները ստացել էին սարն իջնելիս։
Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակները գնահատվել է բավարար։
Այսօր արդեն նրանք դուրս են գրվել բժշկական կենտրոնից։