Որոշել էր մարիխուանա հյուրասիրել

Փետրվարի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Վանատուր թաղամասից, ապօրինի թմրանյութեր պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1954 թ. ծնված Նորիկ Փ.-ին և 1980 թ. ծնված Հայկ Փ.-ին:

Նորիկ Փ.-ի բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է մոտ 10.7 գ դեղնականաչավուն զանգված, որը, ըստ փորձագետի եզրակացության` մարիխուանա թմրամիջոց է:

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ ձեռնարկված միջոցառուների շնորհիվ պարզվել է, որ այդ թմրամիջոցը Նորիկ Փ.-ին հյուրասիրել է 1959 թ. ծնված Գագիկ Ն.-ն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Գագիկ Ն.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել