Որո՞նք են ապահովագրական միությունները

Ապահովագրողները, վերաապահովագրողներն ու ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողներն իրենց գործունեությունը համակարգելու, շահերը ներկայացնելու և պաշտպանելու, տեղեկություններ փոխանակելու և այլ խնդիրներ համատեղ լուծելու նպատակով կարող են ստեղծել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ապահովագրողների, վերաապահովագրողների կամ ապահովագրականմիջնորդային գործունեություն իրականացնողների միություններ և (կամ) անդամակցել դրանց:

Ապահովագրողների, վերաապահովագրողների ու ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողների միությունները չեն կարող ապահովագրական, վերաապահովագրական, ապահովագրականմիջնորդային գործունեություն իրականացնել:

Ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնողների միությունները պետական գրանցման պահից 10-օրյա ժամկետում այդ մասին ծանուցում են Կենտրոնական բանկին՝ տեղեկացնելով դրանց գտնվելու վայրի, կառավարման մարմինների և ղեկավարների, ինչպես նաև հետագայում դրանց փոփոխությունների վերաբերյալ՝ փոփոխություններից հետո 10-օրյա ժամկետում:

Բյուրոյին անդամակցումը չի կարող սահմանափակել ապահովագրական ընկերությունների կողմիցապահովագրական միություններ ստեղծելու և անդամակցելու իրավունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել