Ինչպե՞ս պետք է պիտակավորվեն դեղերը

Արտադրվող և պատրաստվող դեղերը պետք է լինեն պիտակավորված: Պիտակավորմանը ներկայացվող պահանջները սահմանում է կառավարության լիազորած մարմինը` Առողջապահության նախարարությունը:

Պիտակը, պիտակավորված փաթեթը, թուղթ-ներդիրը, դեղի օգտագործման հրահանգը պետք է պարունակեն տվյալներ` հաստատված պահանջներին դեղի համապատասխանության մասին, նախազգուշացումներ` դեղաչափի գերազանցումից առաջացած վտանգի և դեղը երեխաներին անմատչելի տեղերում պահելու մասին:

Դեղը կարող է մտնել շրջանառության մեջ, եթե արտաքին կամ առաջնային փաթեթավորման վրա պարզ ընթերցվում է դեղն արտադրող ֆիրմայի հասցեն և անունը, դեղի անվանումը, պատրաստման ամսաթիվը, օգտագործման ձևը, յուրաքանչյուր միավորի և նրա մեջ ազդող նյութի կշիռը (ծավալը) և քանակը, պիտանիության ժամկետը, պահպանման պայմանները: Փորձնական օրինակների վրա պետք է լինի «օրինակը չի վաճառվում» նշումը:

Գենային ինժեներիայի մեթոդներով ստացված դեղերի վրա նշվում են դրա պատրաստման համար օգտագործված ակտիվ նյութը և ձևափոխված միկրոօրգանիզմները:

Դեղաբուսական հումքը չպետք է պարունակի ռադիոակտիվ նյութեր: Այն պետք է պիտակավորվի «Արտադրանքը ենթարկվել է ճառագայթային ստուգման» նշումով:

Հոմեոպատիկ դեղի պիտակում պետք է լինի «հոմեոպատիկ» նշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել