Քննչական կոմիտեից հայտնել են՝ ինչու են խուզարկություններ իրականացվել «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

Այս մասին  Iravaban.net -ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում անհետաձգելի քննչական գործողություններ են կատարվում «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել