Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Այս մասին Iravaban.net -ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում անհետաձգելի քննչական գործողություններ են կատարվում «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում։