Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել ռուսական «Sputnik-Ադրբեջան» գործակալության գրասենյակում, փոխանցում է Дождь-ը։
Report կայքի տեղեկությամբ՝ գործակալության գրասենյակում անցկացվում են քննչական գործողություններ։
Qafqazinfo-ի տվյալներով՝ «Sputnik-Ադրբեջան»-ի գործունեությունը որոշ ժամանակ առաջ դադարեցվել էր, սակայն գործակալությունը շարունակել է գործել։
Ավելի վաղ Ադրբեջանը չեղարկել էր Ռուսաստանում կազմակերպված բոլոր մշակութային միջոցառումները՝ Եկատերինբուրգում ուժայինների կողմից ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններից հետո։ Նշվում էր, որ ձերբակալությունները կապված են քրեական գործերի հետ, որոնց քննությունն վերսկսել է Քննչական կոմիտեն։
ԶԼՄ-ները հաղորդել էին խուզարկությունների և ադրբեջանական սփյուռքի տասնյակ ներկայացուցիչների ձերբակալության մասին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ երկու անձ «դաժանաբար սպանվել են»։
Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ Եկատերինբուրգում Ադրբեջանի մեկ քաղաքացու մահվան պատճառը եղել է «սրտային անբավարարությունը»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրա վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները երկու ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ։
Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս ռուս դիվանագետներին կապ հաստատել ռուս լրագրողների հետ՝ առանց պատճառները բացատրելու»։