2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 407,444։ Նախորդ տարվա նույն օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ տվյալ ցուցանիշը աճել է 17,178-ով (2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այս ցուցանիշը եղել է 390,266), իսկ 2011-ի համեմատ՝ 14,722-ով։
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի փոխանցմամբ՝ վերոնշյալ դրական աճը կարող է պայմանավորված լինել ինչպես ՀՀ-ում տրանսպորտային միջոցների քանակի ավելացմամբ, այնպես էլ` հասարակության իրազեկության բարձրացման հետ։