Արտակ Զեյնալյանը՝ ՍԴ պատմության 27-րդ դատավոր

ԱԺ 107 պատգամավորներից 67 կողմ ձայներով Արտակ Զեյնալյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր: Նա դարձավ ՍԴ պատմության 27-րդ դատավորը։

Հիշեցնենք՝ Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։  Զեյնալյանը նախկինում զբաղեցրել է ԱԺ պատգամավորի և Արդարադատության նախարարի պաշտոնը։ Նա այսօր վայր է դրել Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամի մանդատը։

Իր բացման խոսքում Արտակ Զեյնալյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Ինձ համար մեծ պատիվ է առաջադրվել ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում և կանգնել օրենսդիր մարմնի առջև և ժողովրդի առջև։ Ցանկացած պետական մարմին մշտապես տեղ ունի կատարելագործման և բարելավման։ Սահմանադրական արդարադատության նպատակը Սահմանադրության գերակայության ապահովումն է ու անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանությունը։

․․Սահմանադրական արդարադատությունը չպետք է ընկալվի որպես քաղաքական մրցակիցների նկատմամբ թշնամական ակտ և հակառակը։ Իրավունքի պաշտպանությունը ՍԴ-ում պետք է ընդունվի որպես գործնական, գիտական, գիտագործնական պրոցես»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել