Գումարի դիմաց պարտադիր զինծառայությունից ազատվելու նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ. Հայկ Սարգսյանը ևս դեմ քվեարկեց

Գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը չներառվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգում: Ներկա բոլոր պատգամավորները, այդ թվում՝ նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը, դեմ քվեարկեցին հարցը օրակարգում ներառելուն:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ նախագիծը այս տեսքով չեն կարող ընդունել, դրա համար նախագիծը օրակարգում ներառելուն դեմ են քվեարկելու:

Պատգամավոր Հայկ Սարգսյանը վարման կարգով արձագանքեց. «Թեպետ 2022 թվականից նախագիծը Կառավարությունը բերել էր այլ ձևաչափով և հետ քաշեց՝ հաշվի առնելով էսկալացիան, նախագիծը սկսել են Կառավարության գործընկերների հետ քննարկել 2024 թվականի հունվարից:

Ցավոք, ԱԺ մի շարք գործընկերների հետ ժամանակ չի եղել մինչև այս պահը՝ վերջին 1,5 տարվա ընթացքում, քննարկումներ կազմակերպելու համար: Ես, առաջնորդվելով վարչապետի հանձնարարականներով, կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք այն բարեփոխումները և ուղենիշները, որ վարչապետն է դրել մեր առաջ և Կառավարության ծրագրում առկա են, կարողանանք կյանքի կոչել:

Ես նույնպես դեմ կքվեարկեմ օրենքի նախագծին»:

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 87 դեմ ձայներով չընդգրկվեց օրակարգ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել