Ազգային փոքրամասնությունների առումով Հայաստանում հիմնական խնդիրը կապված է խթանող քաղաքականության մշակման հետ, քանի որ վերջիններիս իրավունքների պաշտպանության նպատակով պետությունը փորում է արձագանքող լինել։ Iravaban.net-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Օրինակ՝ ուսումնական հաստատություններում ազգային փոքրամասնությունների լեզուների դասավանդման հետ կապված խնդիրը լրջագույն խնդիր է, որը հանգեցնում է ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման խոչընդոտների։ Այս պահին Հայաստանում բուհերում չունենք ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող, մասնագետներ պատրաստող համապատասխան ամբիոններ»,-նշեց նա։
ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ում բազմազանությամբ նկատմամբ հարգանքը բացակայում է, այն պետք է ձևավորվի խթանող միջոցներով, ու դրանցից մեկը ուսումնական դասագրքերն են, հատկապես դպրոցական դասագրքերում ազգային փոքրամասնությունների, նրանց ավանդույթների, մշակույթի մասին անձանց պատշաճ պատկերացում փոխանցելը։
«Կան դիմումներ, որոնք մեզ են փոխանցվում նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից, և դիմումների մի մասը վերաբերում է, օրինակ, տարբեր խտրական մոտեցումների, առերևույթ խտրականության դեպքերի, մյուս մասը միգուցե շեշտադրված չէ հենց ազգային փոքրամասնության հանգամանքի վրա, բայց դա ևս որպես լրացուցիչ հանգամանք, դիմումատուները պարբերաբար շեշտում են»,-ասաց ՄԻՊ-ը՝ ընդգծելով, որ այժմ կիրառվող մեխանիզմները փոփոխվել են, խնդրի լուծման արդյունավետ կազմակերպման տեսանկյունից մեծ աշխատանք է տարվում։
Մանրամասները՝ տեսանյութում։