Փրկարարները կցորդիչով բեռնատարը ուղղել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունիսի 4-ին՝ ժամը 17:04-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ առկա է կցորդիչով բեռնատարի կողաշրջման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին Iveco մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և կախվել դեպի ձորակը տուժածներ չկան: 

Փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) միջոցով կցորդիչով բեռնատարը ուղղել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել