Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայիսի 20-ին կարգադրություն է ստորագրել, որով «Նումա» ՍՊԸ-ին կհատկացվի տասներեք միլիոն յոթ հարյուր հիսուներեք հազար դրամ՝ «Երևանի գինու օրեր» փառատոնի համերգային ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Կարգադրության մեջ ասվում է․
1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի, 09 խմբի, 01 դասի «Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպություններ ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված գումարներից «Նումա» ՍՊԸ-ին հատկացնել 13753.0 (տասներեք միլիոն յոթ հարյուր հիսուներեք) հազար դրամ՝ «Երևանի գինու օրեր» փառատոնի համերգային ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետին՝ կնքել դրամաշնորհի հատկացման պայմանագիր:
3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի վրա:
4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Լ.Հովհաննիսյանի վրա»: