Տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով մայիսի 21-ին ժամը 20։55-ից դադարեցվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
Այս մասին հայտնում են «ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ-ից։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։