Վարչապետի որոշմամբ՝ Արամ Բադալյանը և Արթուր Սարգսյանը ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Արամ Բադալյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Ինչպես նաև՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով`
Արթուր Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից»։