Բաց նամակ ՀՀ բոլոր գործարարներին ու պետական այրերին

Ես` Սասուն Սամվելի Այվազյանս, ծնվել եմ 1990թ հունվարի 1-ին ՀՀ-ում` սահմանամերձ Երասխավան գյուղում: Ի ծնե հաշմանդամ եմ (բացակայում է ձախ թևս): Չգիտեմ ինչու մեր բժիշկները որոշել են, որ ես բացարձակ առողջ եմ և իրենց «թեթև» ձեռքով ինձ հաշմանդամության 3-րդ կարգ են տվել: Կարող էին դա էլ չտալ, սակայն աշխատելու տեղ էլ չկա, որ ես հրաժարվեմ նրանց ողորմությունից:

Անչափ շատ եմ ուզում աշխատել, ունենալ մշտական աշխատանք, սակայն կրթություն էլ չունեմ, ավարտել եմ ութերորդ դասարանը: Ուզում եմ հայտնել, որ ընտանիքս բազմանդամ է` թվով 7 անձ: Բոլորս էլ, բացի եղբորս երեխայի, չափահաս ենք, ապրում ենք զինվորական եղբորս վաստակով:

Բացի այդ արցախյան պատերազմի ժամանակ մեր գյուղի ինքնապաշտպանության ժամանակ ազատամարտիկ հայրս կորցրել է առողջությունը:

Խնդրում են Ձեզ, օգնեք աշխատանք գտնել և օգնել ընտանիքիս:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել