Լեռնաձոր գյուղի մի բնակիչ ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ 2013 թ. դեկտեմբերի 11-ին իրեն անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Ոստիկանության փոխանցմամբ՝ փետրվարի 1-ին ոստիկանները պարզել են, որ հեռախոսը Կապան-Քաջարան երթուղու միկրոավտոբուսում գողացել է 1964 թ. ծնված Լյուդմիլա Բ.-ն: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: