Բաց նամակ ՀՔԾ պետ պարոն Շահինյանին

Բաց նամակ ՀՔԾ պետ պարոն Շահինյանին.

Հարգելի պարոն Շահինյան: Չնայած նրան, որ չունեի ակնկալիքներ դրական պատասխանի, Դուք Ձեր մեծահոգությամբ ուրախություն պատճառեցիք մեզ, պատռելով քննիչի և նրան հովանավորողների դիմակը: Ձեր օպերատիվ գործունեության և խստապահանջության  շնորհիվ Է. Հակոբյանը բացահայտեց Շենգավիթ համայնքի քննիչ՝ Լեռնիկ Ստեփանյանի արարքներից մեկը՝ տղայիս հեռախոսի հափշտակությունը: Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ և քննիչ Է. Հակոբյանին: Եվ ավելի արդարացի կլիներ Ձեր կայացրած որոշումը՝ արդարությունը հաստատելու, եթե ամբոջ իրականությունը(ապրանքների յուրացումը, Նոր Նորքի ոստիկանների արարքները, վերջին բանսարկությունը…) նույնպես  ամփոփվի Ձեր կողմից կայացրած որոշման մեջ:

Միթե՞ Լ. Ստեփանյանի  նման հանցագործները իրավունք ունեն մեղադրական որոշումներ կայացնելու:

Եվ այսպիսի «օրինապահներն են» որոշում և խեղաթյուրում մարդկանց ճակատագրեր:

 

 

Հարգանքներով Կիմա Կակոյան

Լուսանկարը`   investigatory.am                                                                               

Իրավաբան.net

 

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել