Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում` դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, շարունակվում են պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի գործով հիմնական դատալսումները։
Դատարանը մեղավոր է ճանաչել նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին։
Վերդիկտի հրապարակումից հետո դատարանը ցանկացավ անցնել լրացուցիչ դատալսումների, սակայն պաշտպանական կողմը դրանց պատրաստվելու համար 3 օր ժամանակ խնդրեց: