Տղամարդը բազմաթիվ հարվածներ է հասցրել իր հղի կնոջ մարմնի տարբեր հատվածներին․ գործը դատարանում է

Վաղինակ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել վիճաբանության ժամանակ իր հղի կնոջը հարվածներ հասցնելու համար։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից Iravaban.net-ը տեղեկանում է, որ տղամարդը, ունենալով ֆիզիկական տվյալներով ակնհայտ առավելություններ իր կնոջ՝ Գայանե Դ․-ի նկատմամբ և հաստատապես տեղեկացված լինելով վերջինիս հղիության մասին, Արարատի մարզի գյուղերից մեկում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին։

Այն է՝ ուղղակի փափուկ հյուսվածքների սալջարդի, պատռվածք վերքի, ձախ ուսահոդի փափուկ հյուսվածքների սալջարդի, ձախ թիակի շրջանի արյունազեղման ձևով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով հղի կնոջ առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։

Գործը մակագրվել է դատավոր Նարեկ Բեգլարյանին, առաջիկա դատական նիստը, թվով 2-րդը, նշանակված է հունիսի 2-ին։ Գործով առաջին նիստը նշանակված է եղել հունվարի 17-ին, սակայն չի կայացել։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել