Ո՞ր դեպքում է վճռաբեկ բողոքը վերադարձվում

Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա վերանայում է վերաքննիչ դատարանի դատական ակտերը:

Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե`
· վճռաբեկ բողոքը չի համապատասխանում ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231 հոդվածի և 234 հոդվածի 1-ին կետի պահանջներին /ընդունելիության չափանիշներին/, կամ
· բողոքը բերել է այն անձը, որի իրավունքը չի խախտվել, կամ
· վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, ով վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չունի, կամ
· վճռաբեկ բողոք ներկայացվել է օրենքով նախատեսված ժամկետից ուշ, և բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է.
· բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով, կամ
Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում: Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել