«Թող քեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը»․ Անդրանիկ Քոչարյանը իր և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին է անդրադարձել

ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ Քոչարյանը թիրախավորել էր կին լրագրողին։ Նա սկզբում լրագրողին ասել է, որ վերջինս իրենից հեռու կանգնի, այնուհետև ավելացրել․ «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց, մաքրեք Ձեր շրթունքները»։

Հռիփսիմե Ջեբեջյանը ներողություն է պահանջել, սակայն պատգամավորը հրաժարվել է ներողություն խնդրել, այնուհետև լրագրողը ստորագրահավաք է կազմակերպել՝ Քոչարյանին պատգամավորական մանդատից զրկելու համար։

Իր գրառումը պատգամավորը վերնագրել է՝ «Թող քեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը»․

«Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը վիրավորվել էր խոսելուց առաջ իր շրթունքները մաքրելու իմ առաջարկից։ Բայց այդ առաջարկս բառացի կրկնում էր հայտնի հոգեվորականի հորդորը նույն լրագրողին: Եվ հայտնի հոգեվորականի այդ հորդորից նա, կարծես, չէր վիրավորվել, այլ ընդհակառակը` խոնարհ ժպիտով ընդունել էր:

«Թող քեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը»

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը վիրավորվել էր խոսելուց առաջ իր շրթունքները մաքրելու իմ առաջարկից։ Բայց այդ առաջարկս բառացի կրկնում էր հայտնի հոգեվորականի հորդորը նույն լրագրողին: Եվ հայտնի հոգեվորականի այդ հորդորից նա, կարծես, չէր վիրավորվել, այլ ընդհակառակը` խոնարհ ժպիտով ընդունել էր:

Անշուշտ, ես շատ լավ հասկանում եմ, որ որոշ ընդդիմադիր գործիչներն ու նրանց շահերը սպասարկող մի քանի լրագրողներ փորձում են խոսքիս իմաստը նենգափոխել. լարվածության նոր առիթ ստեղծելու ու իմ անունը շահարկելու նպատակով: Սակայն համոզված եմ, որ տհաճ, ափսոսանքի արժանի միջադեպը չէր դառնա հանրային քննարկման առարկա, եթե լրագրող Հ.Ջեբեջյանն իր հերթին պահպաներ մասնագիտական էթիկայի տարրական կանոնները։

Շատ ուղիղ պետք ասեմ, որ իմ դեմ ստորագրահավաք կազմակերպած լրագրողական հանրույթի ոչ մեծ քանակի ներկայացուցիչներ եւս ունեն էթիկակական նորմերի պահպահման խնդիր։ Նրանք կարող են հետապնդել քեզ ցանկացած տարածքում, միտումնավոր խախտել քո անձնական տարածքը, սադրիչ, մարդկային արժանապատվությունը վիրավորող հարցեր տալ՛. ամբողջը չթվարկեմ.. Համաձայնվեք, որ ապատեղեկատվությամբ, չարությամբ գրված կամ արտասանած տեքստերը որեվէ կապ չունեն լրագրություն հետ:

Իսկ ես միայն սենսացիա փնտրող լրագրողներից մեկին ընդամենը հիշեցրեցի ամիսներ առաջ իրեն ասած մի նախադասություն, որի իմաստը հետեվյալն էր. լրագրողի խոսքը պետք է մաքուր լինի, կեղծիքից, ատելության խոսքից ու մանիպուլյացիաներից զերծ։ Մնացած եզրակացություններն ու հետեւությունները թողնում եմ ձեզ: Յուրաքանչյուր անձ իմ խոսքերում կարող է գտնել իր կրթվածությանը, բարոյականությանն ու դաստիարակությանը համապատասխանող իմաստ։

Եվ վերջում բոլորիս համար առանց մեկնաբանության Աստվածաշնչից երկու մեջբերում անեմ.
1.Սաղմոս 18, որում ասվում է. «Թող քեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը, Եւ սրտիս խորհուրդները յարաժամ քո առջև լինեն»:

2. Ավետարան ըստ Մատթէոսի. «Ինչո՞ւ քո աշակերտները երբ հաց են ուտում, ձեռքները չեն լուանում»,-հարցրին փարիսեցիները: Եվ Յիսուս ասաց. «Լսեցեք և իմացեք, ոչ թե ինչ որ բերանով է մտնում, այն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից, այն է պղծում մարդուն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել